Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Վիճակը լուրջ է քան երբևէ

Վիճակը լուրջ է քան երբևէ
08.01.2025 | 11:49

Վաղը առավոտյան շուտ, չես գնում հեծանիվ քշես, ձվածեղ չես անում, ղզիկավարի պոդքաստ չես անում, ամբողջ գիշեր նայում ես Ալիևի վերջնագրերը, 2 ժամանոց հարցազրույցն ու առավոտյան հրավիրում ես անվտանգության խորհրդի նիստ, կետ առ կետ պատասխանում ես Հայաստանի քաղաքացիներին, թե ինչ է ասում Ալիևը ու ինչ ես անելու դու։

Եթե անելու բան չունես ու ասելիք էլ չունես, Հայաստանի կուսակցությունների ղեկավարները պետք է շատ շտապ հավաքվեն որևէ տեղ ու երկրի փրկության կոմիտե ստեղծեն։

Քո պես ոչխարին երկրորդ անգամ պատերազմում, որպես գերագույն գլխավոր հրամանատար, այս առյուծ ազգը չի կարող հանդուրժել։

Վիճակը լուրջ է քան երբևէ։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ